Ադրբեջանը պնդում է, թե «հայկական կողմը կրակել է Քելբաջարի բնակավայրերի ուղղությամբ»

Ադրբեջանի ՊՆ շենքը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե այսօր հայկական կողմը կրկին կրակ է բացել Քելբաջարի ուղղությամբ տեղակայված մի քանի բնակավայրերի ուղղությամբ։

«Փոխհրաձգությունն իրականացվել է դիպուկահար հրացաններով և ինքնաձիգներով, ադրբեջանական կողմում կորուստներ չկան»,-հաղորդում է ռազմական գերատեսչությունը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր սահմանային իրավիճակի մասին որևէ հաղորդագրություն չի տարածել։