Ռուսաստանում մերժել են Կոմկուսի առաջատար թեկնածուի գրանցումը

Ռուսաստանի իշխանությունները մերժել են Կոմունիստական կուսակցության առաջատար թեկնածուի գրանցումը սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: ԿԸՀ-ը պնդել է, թե գործարար Պավել Գրուդինինը, ով 2018-ին նախագահական ընտրություններում երկրորդ տեղն էր զբաղեցրել` ստանալով քվեների 11 տոկոսից ավելին, այս անգամ չի կարող մասնակցել Պետդումայի ընտրություններին, քանի որ ակտիվներ ունի արտերկրում:

Քաղաքական գործիչն ու Կոմունիստական կուսակցությունը որոշումը քաղաքական են որակում և պատրաստվում են բողոքարկել այն Վերաքննիչ դատարանում: Ավելի վաղ ԿԸՀ-ը մերժել էր մի շարք այլ ընդդիմադիր թեկնածուների գրանցումը, նրանց մեծ մասը աջակցում էին Կրեմլի քննադատ, այժմ ազատազրկված Ալեքսեյ Նավալնուն: