Հայաստանում երեկ կատարվել է 5748 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 104-ով, գրանցվել է 3 մահվան դեպք:
Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 228 հազար 798 դեպք, որոնցից 219 հազար 62 -ն` առողջացած, 4587-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4034 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 միլիոն 305 հազար 307 թեստավորում: