Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 250-ով, բուժվածներինը՝ 120-ով, գրանցվել է մահվան ևս 5 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 250-ով՝ հասնելով 228 հազար 632-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 162-ով և հասել 218 հազար 958-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 527 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 299 հազար 599 -ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 584-ի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1115 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 975 մարդ։