Ադրբեջանի ՊՆ․ «Քելբաջարում հայկական կողմի գործողությունների հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել»

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդում է հայ-ադրբեջանական սահմանի Քելբաջարի հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության կողմից քիչ առաջ տարածած հաղորդագրության համաձայն՝ «այսօր ժամը 16-ի շրջակայքում Հայաստանի ԶՈՒ գնդակոծել են Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները։ Դիպուկահարի կրակոցից զոհվել է զինծառայող Ֆարման Յաղուբլուն»։