Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը հուլիսի 22-ին Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված, տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին։ Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստեփանյանը: