Լեռնային Ղարաբաղի հարավում երկու նոր ադրբեջանական զորամաս է բացվել

Արխիվային լուսանկար

Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմի ընթացքում իր վերահսկողության տակ անցած շրջաններում նոր զորամասեր ստեղծել։ Այդ մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Մոդուլային տիպի երկու նոր զորամասերը բացվել են Խոջավենդի շրջանում, որն ըստ Ադրբեջանի 1991 թվականի վարչատարածքային բաժանման` ընդգրկում է նախկին ԼՂԻՄ-ի Մարտունու և Հադրութի շրջանները։

APA գործակալության փոխանցմամբ` նորաստեղծ զորամասերի բացման արարողությանը մասնակցել է Ադրբեջանի զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Մայիս Բարխուդարովը։