Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
Որոշման տեքստը տեղադրված է Կառավարության e-gov.am կայքում։
Սահակյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի հունվարից։
Երեկ հրաժարական ներկայացրեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։ Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն էլ նշանակվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։