Ձերբակալվել է Թրամփի մերձավոր զինակիցներից մեկը

ԱՄՆ - Լրագրողները դաշնային դատարանի շենքի մոտ, որտեղ անցկացվում են Թոմաս Բարաքի գործով լսումները, Լոս Անջելես, 20-ը հուլիսի, 2021թ.

Միացյալ Նահանգներում ձերբակալվել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր բարեկամներից մեկը՝ միլիարդատեր Թոմաս Բարաքը։ Նրան արդարադատությանը խոչընդոտելու և ԱՄՆ տարածքում օտար պետության օգտին անօրինական լոբբիստական գործունեություն ծավալելու մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին երեքշաբթի երեկոյան տեղեկացրել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը։

Բարաքը համարվում է ԱՄՆ նախկին նախագահի հետ ամենասերտ կապեր ունեցող գործարարներից մեկը, 2017 թվականին նա ղեկավարում էր Թրամփի երդման արարողությունը կազմակերպող և դրա համար հանգանականություններ հավաքագրող հատուկ հանձնաժողովը։

Ամերիկացի իրավապահների պնդմամբ՝ Թոմաս Բարաքն անօրինական լոբբիստական գործունեություն է ծավալել Արաբական Միացյալ Էմիրությունների օգտին, ինչպես նաև այդ գործողություններին վերաբերող հարցաքննության ժամանակ կեղծ տեղեկություններ է տրամադրել Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչներին։