Մհեր Մկրտումյանը հետ է կանչվել ԱՄԷ-ում և Բահրեյնում Հայաստանի դեսպանի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանի հուլիսի 19-ի հրամանգրով՝ Մհեր Մկրտումյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնից:

Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Մկրտուկյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2019-ի դեկտեմբերից։