Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 194-ով, բուժվածներինը՝ 102-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 194-ով՝ հասնելով 227 հազար 716-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 102-ով և հասել 218 հազար 529-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 299 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 277 հազար 470-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 572-ի, ևս 1112 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 503 մարդ։