Վահագն Մելիքյանը ազատվել է ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ Վահագն Մելիքյանն ազատվել է Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության էլեկտրոնային հարթակից:

Վահագն Մելիքյանը ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 21-ից: