«Հայոց հայրենիք» կուսակցությունը Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:
«Հայոց հայրենիքի թուրքացումը կանխելու նպատակով «Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի Եվրոդատարանում», - ասված է տարածած հաղորդագրությունում:
Սահմանադրական դատարանը հունիսի 17-ին որոշեց անփոփոխ թողնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունիսի 27-ի որոշումը` ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ:
ԿԸՀ-ի որոշումը ուժի մեջ թողնելու ՍԴ-ի որոշումը ենթադրում է, որ նոր խորհրդարանը կազմված կլինի 107 պատգամավորից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով բողոքները ներկայացրել են խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։