Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:
Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև նախագահ Արմեն Սարգսյանին, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: