Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հուլիսի 13-ին և 14-ին տեղի ունեցած քննարկումների ընթացքում ի շարս այլ հարցերի անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
«Ես նշել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կարգավիճակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղությանն ուղղված մեր համատեղ ջանքերի մասին»,- ասել է նախարար Լը Դրիանը:
Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության, նախարարը և պետքարտուղարը քննարկել են Ուկրաինայի իրավիճակին, Ռուսաստանի հետ հարաբերություններին, Իրանի միջուկային ծրագրին և միջազգային հրատապ այլ զարգացումներին առնչվող հարցեր: