Կատալոնիայում վերականգնում են կարանտինը

Դիմակով զբոսաշրջիկը Սուրբ Հակոբի հրապարակում, Բարսելոնա, արխիվ

Իսպանիայում Կատալոնիայի երկրամասում վերականգնում են կարանտինը կորոնավիրուսի ախտահարումների աճի կապակցությամբ: Իսպանիայում ընդհանուր հաշվով կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 81 հազար հիվանդ:

Ախտահարումների թիվը սկսել է բարձրանալ հունիսին, այն բանից հետո, երբ տարածում է ստացել կորոնավիրուսի «դելտա» տարբերակը:

Վերջին շրջանում առավել հաճախ վարակվում են 20-ից 29 տարեկան երիտասարդները: Նրանց մեծ մասը պատվաստված չէ, բայց որպես կանոն նրանք ավելի արագ են կազդուրվում:

Վերլուծելով համաճարակային վիճակը, Իսպանիայի առողջապահության նախարար Կարոլինա Դարիասն ասել է, որ անցած երկու շաբաթում 100 հազար բնակիչների հաշվով գրանցվել է 225 ախտահարում, իսկ այսօր այդ թիվը հասել է 469:

«Դա այն է, ինչի մասին անընդհատ ահազանգել ենք՝ վարակը նորի ընթացք է ստանում»,- ասել է նախարարը:

Կատալոնիան ախտահարումների թվով առաջին Իսպանիայում տեղում է, երկրամասի իշխանությունները հայտարարել են, որ կարանտինի ռեժիմը կվերականգնեն 158 քաղաքներում և ավաններում:

Համավարակը ծանր հարված է հասցրել Իսպանիայի ու հատկապես Կատալոնիայի զբոսաշրջության բիզնեսին, որը եկամուտների զգալի մասն է ապահովում: