Շառլ Միշելը կայցելի Հայաստան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունը վաղը` հուլիսի 16-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան: Այս մասին նշված է կառավարության էլեկտրոնական հարթակում հրապարակված որոշման մեջ, որով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է նախապատրասվել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի այցին։