Գերմանիայում նախկին մայրաքաղաք Բոննից հարավ գտնվող Արվայլեր ավանի շրջանում հորդառատ անձրևներին հաջորդած հեղեղումների հետևանքով զոհվել է մոտ 20 մարդ, շուրջ յոթ տասնյակ բնակիչներ համարվում են անհետ կորած:
Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասով հոսող Ար անունով գետը, որը լցվում է Հռենոս, վարարել և հասել է բնակելի թաղամասերին, տասնյակ մարդիկ ստիպված բարձրացել են շենքերի տանիքներ:
Երկաթուղային և ցամաքային ճանապարհները չեն գործում: Իշխանություններն արտակարգ վիճակ են հայտարարել, փրկարարական աշխատանքներին մասնակցում են ոստիկանության ուղղաթիռները: Հազարավոր տներ հոսանքազրկվել են:
«Իրավիճակը շատ դրամատիկ է մնում», - ասել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային երկրամասի վարչապետ Արմին Լաշետը:
Ենթադրվում է, որ առաջիկա օրերին Գերմանիայի այդ շրջաններում հորդառատ անձրևները կշարունակվեն: