Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 153-ով՝ հասնելով 226 հազար 949-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 126-ով և հասել 218 հազար 22-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 662 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 253 հազար 24-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 556-ի, ևս 1110 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 261 մարդ։