Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հակառակորդի կողմից Հայաստանի ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ այսօր՝ ժամը 10։30-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ ուսագոտու շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սամվել Ալավերդյանը:
Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն: