Իրանն անհրաժեշտության դեպքում կարող է ուրանի հարստացման մակարդակը հասցնել 90 տոկոսի, այսօր Թեհրանում հրավիրված կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։
«Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը կարող է ուրանի հարստացման ծավալները հասցնել 20 կամ 60 տոկոսի։ Իսկ եթե մեր ռեակտորներին անհրաժեշտ լինի 90 տոկոսով հարստացված ուրան, դա էլ է հնարավոր», - հայտարարել է առաջիկա շաբաթներին նախագահի նստավայրը լքել պատրաստվող Հասան Ռոհանին: