«Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը միլիոնավոր ուկրաինացիների ցանկությունն է», - պնդում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ռուս-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ օրերս հրապարակված իր հոդվածը։
«Ես վստահ եմ, որ Ուկրաինայում միլիոնավոր մարդիկ կան, որոնք ցանկանում են վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կան նաև քաղաքական ուժեր, որոնք հանդես են գալիս հարաբերությունների կարգավորման օգտին։ Բայց, ըստ ամենայնի, նրանց որևէ հնարավորություն չի տրվում կյանքի կոչել այդ ծրագրերը։ Այդ ուժերը ոչ իրավական մեթոդներով հեռացվում են քաղաքական ասպարեզից», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։