Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 189-ով՝ հասնելով 226 հազար 756-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 86-ով և հասել 217 հազար 896-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5001 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 247 հազար 362-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 552-ի, ևս 1110 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 198 մարդ։