Մերկելը հավաստիացրել է, որ Ուկրաինան կմնա ռուսական գազի տարանցման երկիր

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Բեռլինում երեկ կայացած մամուլի համատեղ ասուլիսում ասել է, թե Ուկրաինան կարող է համոզված լինել, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը բացվելուց հետո կմնա ռուսական գազի տարանցման երկիր։

Նրա խոսքով՝ Գերմանիան և Եվրամիությունը երաշխավոր կլինեն Ուկրաինայի տրանզիտ կարգավիճակը պահպանելու համար։ «Մենք խոստանում ենք Ուկրաինային և կպահենք մեր խոստումը»,- ասել է Մերկելը։