Չինաստանն աշխարհի ավելի քան 100 երկրներին տրամադրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մոտ կես միլիարդ դեղաչափ: Դա, ըստ մասնագետների, առայսօր արտադրված բոլոր դեղաչափերի մոտ 1/6-րդն է:
«Չինաստանը դարձել է զարգացող երկրների համար վակցինայի թիվ մեկ մատակարարը, մենք համագոործակցում ենք ամբողջ աշխարհի երկրների հետ»,- այսօր Պեկինում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Չժաո Լիչժանը:
Նա հավաստիացրել է, որ Չինաստանը շարունակելու է այդ առաքելությունը և բոլոր գործընկերների հետ աշխատելու է «կորոնավիրուսի համավարակին վերջ տալու համար»: