Պուտինը և Բայդենը շարունակելու են քննարկումները կիբերանվտանգության շուրջ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ, Ժնև, 16 հունիսի, 2021թ.

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը շարունակելու են քննարկումները կիբերանվտանգության հարցերի շուրջ:

Երկու ղեկավարները խնդրին անդրադարձել են վերջերս տեղի ունեցած հեռախոսային զրույցի ընթացքում:

«Նախագահներն ընդգծել են այդ ոլորտում միասին գործելու և քննարկումները շարունակելու մտադրությունը»,- ասել է Դմիտրի Պեսկովը: