Կիևը չի բացառում, որ Ղրիմի ազատագրումից հետո շուրջ կես միլիոն մարդ կարող է արտաքսվել թերակղզուց

Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը

Ուկրաինայի իշխանությունները չեն բացառում, որ Ռուսաստանի կողմից 2014-ին բռնակցված Ղրիմի՝ Կիևի իրավասության տակ վերադառնալուց հետո թերակղզու բնակչության մի մասը կարող է արտաքսվել։ Այդ մասին նախօրեին «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի փոխվարչապետ, ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման գծով նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Ուկրաինացի պաշտոնյայի պնդմամբ` խոսքը այն 500 հազար ռուսաստանցիների մասին է, որոնք մշտական բնակության նպատակով Ղրիմ են տեղափոխվել թերակղզու բռնակցումից հետո։ «Ինչպես և ցանկացած քաղաքակիրթ երկրում, այստեղ ևս հետևանքը նույնն է լինելու՝ արտաքսում», - հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետը։

«Ուկրաինական օրենքների համաձայն` այդ մարդիկ մեր երկրի տարածքում են գտնվում անօրինականորեն, քանի որ Ղրիմ են մուտք գործել՝ շրջանցելով պաշտոնական անցակետերը», - հայտարարել է Ռեզնիկովը։