Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։

Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն։

Նրանց ինքնությունը, համաձայն հաղորդագրության, կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1601 աճյուն։