Հռոմի պապն ապաքինվում է վիրահատությունից հետո

Լրագրողները հերթապահում են «Ջեմելի» հիվանդանոցի մոտ, Հռոմ, 6 հուլիսի, 2021թ.

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ապաքինվում է կիրակի օրը տեղի ունեցած վիրահատությունից հետո:

Ըստ Վատիկանից ստացված հաղորդագրության, կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Հռոմի Ջեմինի հիվանդանոցում է, նա արդեն սնունդ է ընդունում և կարողանում է քայլել: Բժիշկները հեռացրել են Ֆրանցիսկոս պապի հաստ աղիքի մի մասը:

Վատիկանի մամլո խոսնակ Մատեո Բրունին այսօր ասել է, որ Հռոմի պապը նախաճաշել է և մի քանի օրաթերթ է ընթերցել:

84-ամյա հովվապետը մոտ մեկ շաբաթ կմնա հիվանդանոցում: Ենթադրվում է, որ առաջիկա կիրակի օրը՝ հուլիսի 11-ին, նա արդեն կվերադառնա Վատիկան և կօրհնի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվող հավատացյալներին: