Ճապոնիայում սողանքից զոհվել է առնվազն 4 մարդ, կան տասնյակ անհետ կորածներ

Ճապոնիա - Սողանքից տուժած Ատամի ավանը, Շիզուոկայի շրջան, 5-ը հուլիսի, 2021թ.

Սողանքից ավերվել է 130 տուն և շինություն:

Ճապոնիայում Շիզուոկայի վարչական շրջանի Ատամի ավանում հորդառատ անձրևների առաջացրած սողանքի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 24 բնակիչ համարվում է անհետ կորած:

Տեղական մամուլի համաձայն, անձրևներից զատ սողանքի առաջացմանը նպաստել են բնակելի թաղամասի կառուցման ընթացքում արձանագրված կոպիտ խախտումները, մասնավորապես՝ շենքերի հիմքերում ոչ պիտանի նյութերի օգտագործումը:

Ատամիում բնակվում 37 հազար մարդ: Սողանքից ավերվել է 130 տուն և շինություն: Բնակիչներից շատերը պահանջում են հետաքննել վթարի հանգամանքները:

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքը: Մինչդեռ, ենթադրվում է, որ առաջիկա օրերին անձրևները չեն դադարի: