Հայաստանի ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ, գնդապետ Արմեն Աբազյանին, Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության (ՌՈ) պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին և ԱԱԾ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) պետ, գնդապետ Սարգիս Հովհաննիսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Համապատասխան հրամանագրերը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է այսօր՝ հիմք ընդունելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները:
Նախագահը նաև հրամանագիր է ստորագրել գլխավոր դատախազի տեղակալներ, արդարադատության առաջին դասի խորհրդականներ Գևորգ Բաղդասարյանին, Արմեն Աֆանդյանին և Սրբուհի Գալյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:
Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: