Հռոմի պապին այսօր վիրահատում են

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Վատիկան, արխիվ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այսօր ենթարկվելու վիրահատության:

Սուրբ Աթոռի մամլո վարչությունը հայտնել է, որ կաթոլիկ եկեղեցու 84-ամյա հովվապետի մոտ ախտորոշել են «հաստ աղիքի սիմպտոմատիկ ստենոզ, որը ենթադրում է պլանային վիրահատություն»:

Վատիկանը խոստացել է առաջիկա ժամերի ընթացքում հաղորդագրություն հրապարակել Հռոմի պապի առողջական վիճակի մասին: