Ֆիլիպինների զինված ուժերի Lockheed C-130 տեսակի բեռնատար օդանավի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 45 զինծառայող, կան անհետ կորածներ: Մոտ 50 զինծառայող տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Օդանավը զինվորականներին փոխադրել է Կագայան-Օրո ավանից և աղետի է ենթարկվել Խոլո կղզու օդակայանում վայրէջքի կատարելու ընթացքում:
Հաղորդվում է, որ օդանավն անցել է թռիչքուղին և մխրճվել է մոտակա գյուղի տներն, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Վթարի շրջանում աշխատում են հրշեջները և փրկարարների խմբերը: