Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փոխտնօրենը կմեկնի Իրան

Արբանյակային լուսանկարին Թեհրանից 250 կիլոմետր հարավ գտնվող ուրանի հարստացման Նեթենզի կենտրոնն է, արխիվ

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փոխտնօրեն Մասիմո Ապարոն հաջորդ շաբաթ կմեկնի Իրան: Այդ մասին հայտնել է գործակալությունում Իրանի շահերը ներկայացնող դիվանագետ Քազեմ Ղարիբաբադին:

«Մասիմո Ապարոյի այցը փոխադարձ պայմանավորվածության շրջանակներում է, նրա հետ Թեհրանում հանդիպումներ և բանակցություններ նախատեսված չեն»,- ասել է Ղարիբաբադին:

Ենթադրվում է, որ Ապարոն տեսչական նպատակով կայցելի ուրանի հարստացման Նեթենզի կենտրոն, որտեղ կստանա ցենտրիֆուգների աշխատանքը տեսնելու հնարավորություն:

Իրանն արգելել էր տեսուչների այցերը Նեթենզ այն բանից հետո, երբ կենտրոնում ապրիլի 11-ին պայթյուն էր տեղի է ունեցել: Թեհրանը պնդում է, որ դա Իսրայելի կազմակերպած ահաբեկչական գործողություն էր: