Ռուսաստանն ու Թուրքիան գերիների փոխանակում են կազմակերպել Սիրիայի հյուսիսում։ Այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ` գերիների փոխանակումն իրականացվել է Հալեպի նահանգի Էլ-Բաբ բնակավայրի մերձակայքում։ Նույն աղբյուրի փոխանցմամբ` Սիրիայի կառավարական բանակի հինգ զինծառայողները փոխանակվել են սիրիական ընդդիմության հինգ զինյալների հետ։
«Գերիների փոխանակումն իրականացվել է Սիրիայի կառավարության աջակցությամբ։ Փոխանակման գործընթացին հետևել են «Կարմիր Մահիկի սիրիական ընկերության», «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի», ինչպես նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Պեդերսենի՝ Դամասկոսում գտնվող գրասենյակի աշխատակիցները», - հաղորդում են ռուսական աղբյուրները։