Կառավարությունն առավել նպատակահարմար է համարել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) սեյսմիկ պաշտպանության վարչությունը շարունակի գործել նախկին կարգավիճակով՝ որպես ՊՈԱԿ, պարզաբանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նշենք, որ այսօր Կառավարության e-gov.am կայքում հրապարակվեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումը, համաձայն որի, դադարեցվել է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը։
ԱԻՆ-ը մանրամասնում է՝ Կառավարությունը նման որոշում է կայացրել՝ «հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթները՝ մասնավորապես հարաբերությունները տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, դիտացանցի աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև մասնագիտական այլ գործառույթներ»: