Փաշինյանի որոշմամբ, դադարեցվել է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ՝ դադարեցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը։

Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում։

Պաշտոնական աղբյուրները մանրամասներ առայժմ չեն փոխանցում։