Մրցաշարի ավարտին մնաց 7 հանդիպում:
Եվրո-2020-ում այսօր կկայանան քառորդ եզրափակիչի առաջին երկու՝ Շվեյցարիա-Իսպանիա և Բելգիա-Իտալիա հանդիպումները: Հաղթողները հուլիսի 6-ին կհանդիպեն առաջնության կիսաեզրափակիչում:
Վաղը քառորդ եզրափակիչի մյուս երկու հանդիպումներն են՝ Չեխիա-Դանիա և Ուկրաինա-Անգլիա: Այս խաղերում հաղթողները կդառնան հուլիսի 7-ին կայանալիք կիսաեզրափակիչի զույգը:
Թե՛ կիսաեզրափակիչ հանդիպումները և թե՛ մրցաշարի եզրափակիչը՝ հուլիսի 11-ին, տեղի կունենան Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: