Գերագույն ռադայի որոշմամբ վերականգնվել է Նովորոդսկե քաղաքի հին անվանումը՝ Նյու Յորք

Ուկրաինայի խորհրդարանի շենքը, արխիվ

Ուկրաինայի խորհրդարանը այսօր քվեարկությամբ որոշեց վերականգնել երկրի արևելքում գտնվող Նովորոդսկե քաղաքի պատմական անվանումը՝ Նովորոդսկեն այսօրվանից կոչվում է Նյու Յորք։

Քաղաքի նոր անվանումով ցուցանակը իսկույն տեղադրվել է քաղաքապետարանի մուտքի մոտ, ինչպես նաև հացաբուլկեղենի խանութում։

19-րդ դարում Ռուսաստանի կայսրուհի Եկատերինայի հրավերով այստեղ բնակություն են հաստատել գերմանացի կրոնական ներգաղթյալները, հայտի չէ, թե երբ է բնակավայրը Նյու Յորք կոչվել, բայց հայտնի է, թե երբ է այն անվանափոխվել Նովորոդսկեի՝ դա տեղի է ունեցել 1951 թվականին, սառը պատերազմի ժամանակ։ Խորհրդային իշխանությունները Նյու Յորք անվանումը անընդունելի են համարել։

Հին տներով, հին գործարանով, անմխիթար փողոցներով Նյու Յորքը գտնվում է Դոնեցկի մարզի սահմանին, ներկայիս հակամարտ սահմանագծին։

Հիմա արդեն Նյու Յորքի քաղաքապետ Միկոլա Լենկոն ասել է, որ քաղաքը պաշտպանված չէ, հակամարտության սկզբից ի վեր 5 բնակիչ է զոհվել։ Նա հույս է հայտնել, որ քաղաքի պատմական անվանման վերականգնումը կարող տնտեսական զարգացման հաջողություններ բերել։

«Հույս ունենք շփումներ հաստատել Գերմանիայի Յորք և ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքների հետ»,- ասել է Միկոլա Լենկոն։