Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ նշելով՝ հրդեհը մեկուսացվել է այսօր ժամը 15։50-ին։
Հրդեհը բռնկվել էր հունիսի 30-ի երեկոյան՝ «Ջղնգյոլ» կոչվող հատվածում։
Նախարարությունը նշում է, որ մոտ 4000 քմ տարածքում տարբեր օջախներով այրվում են խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր։ Ավելի վաղ հաղորդվել էր 7 հազար քմ խոտածածկույթի մասին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 30 աշխատակից։
Դեպքի վայրում է նաև արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։