Ռուսաստանը COVID-19-ի դեմ ռեվակցինացիա է սկսում

Հուլիսի 1-ից Ռուսաստանում մեկնարկում է քովիդի դեմ ռեվակցինացիայի (կրկնապատվաստում) պրոցեսը։ Ամբողջական կուրսն ընդունած մարդիկ նորից պետք է պատվաստանյութ ընդունեն։ Նման առաջարակով հանդես է եկել երկրի Առողջապահության նախարարությունը։

Այսպիսով Ռուսաստանը դառնում է աշխարհի առաջին երկրներից, որը կորոնավիրուսի համավարկի դեմ ռեվակցինացիայի պրոցես է սկսում։