Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը ասել է, որ այս տարի հնգապատկվել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի առաքելության ֆինանսավորումը՝ մոտենալով 50 միլիոն դոլարի։
«Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում նա նաև ասել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է աջակցել նաև ռազմագերիների փոխանակմանը Բաքվի և Երևանի միջև, բայց պահվող անձանց կարգավիճակի հարցը պետք է լուծեն կողմերը։