Արցախում հունիսի 29-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 հազար 925 քաղաքացու հետազոտություն, որից 914-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 898 դեպք, կատարվել է 26 հազար 877 թեստավորում: