ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ՀՀ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագիր ստորագրելուն

Եվրոպական միության խորհուրդն այսօր հավանություն է տվել ԵՄ հարևանության երեք երկրների՝ Ուկրաինայի, Հայաստանի և Թունիսի հետ ընդհանուր ավիացիոն գորտու ստեղծման շուրջ համաձայնագրեր, ինչպես նաև Կատարի հետ՝ օդային տրանսպորտի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ որոշումներին։

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տեղեկացնում է, որ այս համաձայնագրերը թույլ կտան բացել ավիատրանսպորտի շուկան՝ նոր հնարավորություններ առաջարկելով սպառողներին և ավիաընկերություններին։

«Ավելի արդյունավետ միակցվածության շնորհիվ նոր թափ կհաղորդվի առևտրի, զբոսաշրջության, ներդրումների խթանմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը։

ԵՄ խորհուրդն այժմ պատրաստ է ստորագրել ավիացիայի ոլորտին առնչվող չորս կարևոր համաձայնագրերը, որոնց միջոցով կապահովվի շուկայի հասանելիությունը ավիափոխադրող ըներություններին և կընդլայնվի միակցվածությունն ու քաղաքացիների տեղաշարժի ազատությունը։ Համաձայնագրերի միջոցով կապահովվի նաև անվտանգության և ապահովության բարձրագույն մակարդակը, միջոցներ կձեռնարկվեն հավասար մրցակցային պայմանների ապահովման ուղղությամբ», - նշել է Պորտուգալիայի ենթակառուցվածքների նախարար Նունո Սանթոսը, որն այժմ նախագահում է ԵՄ Խորհրդում:

Հարևանության տարածքի երկրների հետ ստորագրվելիք երեք համաձայնագրերի շնորհիվ կհանվեն շուկայի սահմանափակումները ԵՄ հարևան երկրների նկատմամբ և՝ այդ երկրները կասոցացվեն ԵՄ-ն ներքին ավիացիոն շուկային, քանի որ նրանց կողմից կներդրվեն ԵՄ ավիացիոն չափանիշները և կկիրառվեն ԵՄ ավիացիայի կանոնները։

Ակնկալվում է, որ չորս համաձայնագրերը կստորագրվեն 2021 թվականի աշնանը: