Եվրոպայի գործող չեմպիոնը հրաժեշտ տվեց Եվրո-2020-ին

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող, ֆուտբոլի համաշխարհային աստղ Կրիշտիանու Ռոնալդում Եվրո-2020-ում, հունիս, 2021թ.

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը երեկ Սևիլիայում 0:1 հաշվով պարտվեց Բելգիայի հավաքականին և հրաժեշտ տվեց Եվրո-2020-ին:

Առաջնության 1/8 եզրափակիչում նույն օրը Բուդապեշտում Չեխիայի ընտրանին 2:0 հաշվով առավելության հասավ Նիդերլանդների թիմի նկատմամբ:

Շաբաթ օրը Իտալիայի և Դանիայի հավաքականները համապատասխանաբար 2:1 և 4:0 հաշիվներով հաղթել էին Ավստրիայի և Ուելսի թիմերին ու դարձել քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցները:

Հուլիսի 2-ին Բելգիա-Իտալիա, հաջորդ օրը՝ Չեխիա-Դանիա հանդիպումներում կորոշվեն կիսաեզրափակիչի առաջին երկու մասնակիցները:

Քառորդ եզրափակիչի մյուս չորս մասնակիցները հայտնի կդառնան այսօր և վաղը՝ Խորվաթիա-Իսպանիա և Ֆրանսիա-Շվեյցարիա, Անգլիա-Գերմանիա և Շվեդիա-Ուկրաինա հանդիպումների արդյունքներով:

Եվրո-2020-ի եզրափակիչը կայանալու է հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: