ԱՄՆ պետքարտուղարն այսօր Հռոմում հանդիպելու է Իսրայելի նոր կառավարության ԱԳ նախարարի հետ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր հանդիպելուէ Իսրայելի նոր արտգործնախարար Յաիր Լապիդի հետ։ Լապիդը Հռոմ է մեկնում Բլինկենին հանդիպելու համար։

Հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է վերականգնել Իրանի հետ 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը։ Իսրայելի և Իրանի հարաբերությունները մնում են թշնամական։ Բլինկենը ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ն դեռ լուրջ տարաձայնություններ ունի Իրանի հետ, միաժամանակ զգուշացնելով, որ եթե շատ ժամանակ ձգվի, միջուկային գործարքը կարող է մեռնել։

Պետքարտուղարը եռօրյա այց է կատարել Իտալիա։ Նա մասնակցելու է Իտալիայում կայանալիք աշխարհի զարգացած 20 երկրների համաժողովին, «Իսլամական պետության» ծայրահեղական խմբավորումներին ջախջախելու կոալիցիային, իսկ հունիսի 28-ին Բլինկենը հանդիպում է ունենալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։