Վաղարշակ Հարությունյանի խոսքով` ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության ակտիվացում է նկատվում

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի խոսքով` վերջին շրջանում ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության ակտիվացում է նկատվում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրությամբ զբաղվող մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ:

Այցի ընթացքում, ՊՆ-ի հաղորդմամբ, քննարկվել են նաև ռազմարդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները։