ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի ու ՀՕՊ զորքերի պետերն ազատվել են պաշտոններից

ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

Նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրով՝ Իշխան Մաթևոսյանն ազատվել է Հայաստանի զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Արմեն Վարդանյանն ազատվել է Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:

Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։