Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 102-ով, բուժվածներինը՝ 111-ով, մահվան դեպք երեկ չի գրանցվել

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 102-ով՝ հասնելով 224 հազար 635-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 111-ով և հասել 216 հազար 423-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 724 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 167 հազար 466-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 4 հազար 505, ևս 1096 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 611 մարդ։