Պարեկային ոստիկանությունն իր աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի Հայաստանին, ծառայության մեկնարկին այսօր հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ոստիկանության կրթահամալիրում, ինչպես տեղեկացնում են կառավարությունից, Փաշինյանը հայտարարել է, որ թևակոխում ենք բարեփոխումների մի շատ կարևոր փուլ:
Ըստ Փաշինյանի` այս կարևոր բարեփոխումն ունի կարևոր քաղաքական նշանակություն. «Այն ունի նաև կարևոր նշանակություն մեր երկրում իրավակարգի պահպանությունը և պաշտպանությունը նոր որակի բարձրացնելու ուղղությամբ: Խնդիրը ոչ միայն այն է, որ մենք ինչպես և նախատեսել ենք՝ առաջին փուլով մայրաքաղաք Երևանում ամբողջացնենք ծրագրի իրագործումը, այլև պլանավորվածի համաձայն՝ շարունակենք գործընթացը Հայաստանի Հանրապետության մարզերով և հասցնենք տրամաբանական ավարտին»: